Հայերեն   English   Русский  

Ազատ ոճի ըմբիշները ​նոր մրցաշրջանը սկսեցին Ծաղկաձորում


  
դիտումներ: 331

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ըմբշամարտի մեծահասակների / գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան / և երիտասարդական / ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան / հավաքականների համար սկսվեց Ծաղկաձորում ` հունվարի 7 –ին:

Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Բարենպաստ եղանակը լավ տրամադրություն է ստեղծում և աստիճանաբար ծանրաբեռնված բացօթյա վարժանքները նպաստել են կլիմայավարժեցման փուլի հաղթահարմանը: Դրան զուգահեռ, ավելի քան 40 մարզիկներ համատեղ պարապմունքներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և օրավուր հաղթահարում, անցնում են երկար տարածություններ: Մարզիչները թիմերին ուղեկցում են նաև մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին ծառայեցնելու համար:

Հունվարի 20 –ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7 –ին մեկնարկելիք << Թախտիի գավաթ >> անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8 – 14 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար մարզիչները թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկներով: Հուսալի են Վաղինակ Մաթևոսյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ / և էլի մի քանիսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: