Հայերեն   English   Русский  

Զրույց Մհեր Ենոքյանի հավանական ներման աղմուկի շուրջ․ Ավետիք Իշխանյան և Զարուհի Հովհաննիսյան


  
դիտումներ: 595

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի հավանական ազատ արձակելու շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։ Իշխանյանը հիշեցնում է, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է մի հոգու ցուցմունքով և կասկածելի հանգամանքների բերումով. «Ես այսօր էլ հիացած չեմ մեր դատական համակարգով, բայց դուք հաշվի առեք՝ 90-ական թվականներին դեռ գործում էր խորհրդային համակարգը և դատախազության դիկտատը դատարանների նկատմամբ»,- ասում է Ավետիք Իշխանյանը։

Նա վստահ է, որ Աղաջանովների ընտանիքին միտումնավոր ներքաշել են այս հարցում. «Այստեղ տուժողների մասին չեն մտածել, ընդհակառակը՝ տուժողներին խորը հոգեբանական հարված են հասցնում»։ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ սա քաղաքական խաղ է. «Անդմարդկային է ներքաշել հարազատներին այս քաղաքական խաղի մեջ, ամբողջ սլաքները ուղղված են նոր իշխանությանը, որ դաժան սպանության համար դատապարտվածին ուզում են ազատել»։ Իրավապաշտպանն ասում է՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական համակարգում գործում են թաքնված օջախներ, որոնք շահագրգռված են խափանելու նոր տիպի պատկերացումների արմատացումը։

Ավետիք Իշխանյանն էլ հիշեցնում է, որ Մհեր Ենոքյանը մահապատժի դատապարտված 42 բանտարկյալներից մեկն է, որոնց 2003-ին ներում շնորհեցին ու ցմահ բանտարկության ենթարկեցին՝ գործերը վերանայելու փոխարեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: