Հայերեն   English   Русский  

​Հայ փոքրիկ երգիչների շենքը վթարային է դարձել հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով


  
դիտումներ: 776

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից: Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել»,- գրում է փոխնախարարը և հետգրությամբ ավելացնում, որ դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, և կասկած չունի, որ մեղավորները կպատժվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: