Հայերեն   English   Русский  

Արարատ Միրզոյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ


  
դիտումներ: 330

131 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Այս մասին հայտարարեց Հաշվիչ հնձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավոր, անվավեր է ճանաչվել միայն մեկ քվե:

Կնյազ Հասանովը բոլորի անունից շնորհավորեց Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առիթով:

«Շնորհակալ եմ վստահության այսպիսի բարձր քվեի համար։ Չափազանց պարտավորեցնող է և պաշտոնավարման ընթացքում հիշելու եմ այս պարտավորությունը»,- նշեց Արարատ Միրզոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: