Հայերեն   English   Русский  

Սիրիայում օպերացիա սկսելու համար 80.000 թուրք զինվոր սպասում է հրամանի. ermenihaber.am


  
դիտումներ: 212

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ 80.000 զինվոր պատրաստ սպասում է հրամանի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի Սիրիային պատկանող Եփրատի արևելյան տարածքներում:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Աղբյուրում նշվում է, որ այդ ռազմական գործողությունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենախոշորն է լինելու և ղեկավարվելու է Թուրքիայի հարավային Շանլըուրֆա ու Քիլիս շրջաններից:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանը նախօրեին հանդիպել և մանրամասներ են քննարկել այդ թեմայով:

Թուրք-սիրիական սահմանային շրջանում ծրագրվող օպերացիան իրականանալու է 500կմ շրջագծով և Մանբիչի հարավային հատվածում: Օպերացիային մասնակցելու է 80.000 զինվոր, ընդհանուր առմամբ ընդգրկելով 30.000 քկմ տարածք, թուրքական զորքի հարձակումը լինելու է ավելի քան 10 ելակետից:

Նշենք, որ 1974թ. Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու հյուսիսը գրավելու ժամանակ անգամ թուրքական զորքի թիվը եղել է 40.000: Սա նշանակում է, որ Սիրիայի տարածքում իրականացվելիք օպերացիան լայնամասշտաբ է լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: