Հայերեն   English   Русский  

Քենիայի հյուրանոցի վրա բոլոր հարձակվածները ոչնչացվել են


​Հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել


  
դիտումներ: 211

Բոլոր զինված մարդիկ, որոնք Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարձակվել են հյուրանոցագրասենյակային համալիրի վրա, վերացվել են: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քենիայի The Star թերթին:

«Հատուկջոկատայինները վերացրել են հինգ զինված կրակողներին»,- մեջբերում է թերթը ոստիկանության հայտարարությունը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք:

Գրոհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: