Հայերեն   English   Русский  

Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին աշխատանքից


  
դիտումներ: 294

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացան երկու մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագծերը։

Գործադիրի որոշմամբ, պաշտոնից ազատվեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

Որոշման նախագծերը կառավարություն էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ նախկին մարզպետներն իրենց գործունեությունը կշարունակեն Ազգային ժողովում՝ «Իմ քայլը» խմբակցության կազմում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: