Հայերեն   English   Русский  

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել. նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում


  
դիտումներ: 567

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

«Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ: Հակառակ դեպքում օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն աշխատակիցները, որոնք նման քայլի կդիմեն»,- ընդգծել է Վահե Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթները: ՀՈԱԿ-ի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ապագայում նոր, սկզբունքային լուծումներ կկիրառվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: