Հայերեն   English   Русский  

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին


  
դիտումներ: 598

Գլխավոր քարտուղարը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը`

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Գլխավոր քարտուղարը կարևորում է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին:

Ստեֆան Դյուժարիկ, Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: