Հայերեն   English   Русский  

Ստոկհոլմում հանդիպել են ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները


  
դիտումներ: 363

ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ դեսպանորդ Սթիվեն Բիգանը և ԿԺԴՀ-ի փոխարտգործնախարար Ցոյ Սոն Խին հանդիպել են Ստոկհոլմում, որպեսզի քննարկեն մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, փակ բանակցությունները ընթացել են այսօր՝ հունվարի 18-ին, Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վայլստրյոմի մասնակցությամբ: Զրուցակցի խոսքով՝ դիվանագետները ժամանել են Ստոկհոլմ նախօրեին և կմնան նաև հանգստյան օրերին: Նրանք մտադիր են առաջ մղել պայմանավորվածությունների զարգացումը, որոնք ձեռք են բերվել երկու երկրների առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Կին Չեն Ինը:

Անցած տարվա հունիսին Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը, որի արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Մանավորապես, Փհենյանը պատրաստակամություն է հայտնել լիովին ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն:

.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: