Հայերեն   English   Русский  

Ես ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամս


  
դիտումներ: 233

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում և սկսել է հայերեն սովորել:

Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոնը, ով ամուսինը Reddit սոցիալական ցանցի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է, նշել է, որ դանդաղ տեմպերով հայերեն է սովորում.« Սխալ կլինի ասել ամեն օր, բայց սովորում եմ այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս: Ալեքսիսն ինձ պատմում է հայերի, հայկական մշակույթի մասին: Շատ հայտնի հայեր կան, հայտնի գործարարներ: Դա շատ հետաքրքիր է և հաճելի: Նախկինում արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայ եմ զգում՝ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված»,- հայտարարելէ Ուիլյամսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: