Հայերեն   English   Русский  

Առողջապահության նախարարության բոլոր աշխատակիցները պարգևավճար են ստացել


  
դիտումներ: 114

Առողջապահության նախարարը պարգևավճար է տվել բոլոր աշխատակիցներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննը:

«Նախարարությունում պարգևավճար տրվել է տարեվերջին, ինչը ես օրինաչափ եմ համարում: Կարծում եմ` պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ պետական կառավարման համակարգի օպտիմալացման արդյունքում կարողանանք ոչ թե փոխհատուցել վարչական աշխատողների ջանքերը, այլ դրույքային աշխատավարձն այնքան բարձրացնել, որ նրանք մասնավոր սեկտորի հետ մրցունակ աշխատավարձ ստանան: Իհարկե, բազմիցս խոսվել է, որ պետական ապարատում կան աշխատակիցներ, որոնք որևէ արդյունք չեն տալիս: Այո, կան նման աշխատակիցներ, և մեր քայլերն ուղղված են այն բանին, որ այդպիսի դերերը մաքսիմալ քչանան»,- ասաց Թորոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ նման մարդկանց` աշխատանքից ազատման դեպքում մյուսներին հնարավորություն կտրվի ստանալու ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարները խորհրդանշական բնույթ կկրեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: