Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը Թրամփից նամակ է ստացել


  
դիտումներ: 134

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ուղերձ է ստացել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Թրամփի նամակը ԿԺԴՀ առաջնորդին փոխանցել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհորը, որը Վաշինգթոն էր մեկնել ԱՄՆ-Կորեա երկրորդ գագաթնաժողովը քննարկելու նպատակով:

«Կիմ Յոն Չհորն փոխանցել է ինձ անձամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքով գրված ուղերձը », - նշվել է գործակալության կայքում:

Գործակալության տվյալներով` Կիմ Չեն Ընը «բավարարված է» Թրամփի «հրաշալի ուղերձով»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի և Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպման հնարավոր վայրի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: