Հայերեն   English   Русский  

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը


  
դիտումներ: 433

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում:

Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և երկու երկրի միջև փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: