Հայերեն   English   Русский  

Նետաձգության ձմեռային առաջնությունը մեկնարկել է


  
դիտումներ: 238

Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցում փետրվարի 1 -3 –ը տեղի կունենա Հայաստանի նետաձգության ձմեռային առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մասնակցության հայտ է ներկայացրել 45 մարզիկ –մարզուհի: Նրանք թիրախները կխոցեն 18 մետր հեռավորությունից: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի հավաքական, որը 10 –օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բաթումում: Դրանից հետո մեր երեք պատվիրակներ գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ուղեկցությամբ կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք և կմասնակցեն փետրվարի 24 –ին սկսվող Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Վերադարձից հետո մեր նետ –աղեղի վարպետները կմեկնեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ ` աշխարհի գավաթի խաղարկություն: Բարձր տեղ գրավողները կստանան Մինսկում հունիսին անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի ուղեգիր: Նույն ամսին, Հոլանդիայում, մեր պատվիրակներն իրենց դիպուկությունը կորոշեն աշխարհի առաջնությունում: 1 – 44 –րդ տեղերն զբաղեցնողներին կշնորհվի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: