Հայերեն   English   Русский  

Աղջկա խանդը գլխուղեղի վտանգավոր հիվանդության ախտանիշ է համարվել


  
դիտումներ: 621

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Սթրաուդ քաղաքի բնակչուհու սիրելիի նկատմամբ խանդի անսպասելի նոպան պարզվել է ուղեղի հազվագյուտ հիվանդության նշան է: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Սթրուդի բնակչուհի Իվի Մուրը հազվագյուտ հիվանդությամբ է ախտորոշվել, որը նրա զգայապատրանքների պատճառ է դարձել և փսիխոզի առաջացման պատճառ դարձել:

2015 թ.-ին նա հանկարծ սկսել է սիրելիին դավաճանության մեջ կասկածել և անհանգստանալ այնպիսի բաների համար, որոնք նախկինում նրան երբեք չեն անհանգստացրել: Նույն տարում նա գրիպով է հիվանդացել, որից հետո առաջին անգամ նոպա է ունեցել: Նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները ստիպված են եղել երկու օր շարունակ նրան արհեստական կոմայի մեջ պահել` նոպաների պատճառով առաջացած գլխուղեղի վնասվածքը նվազեցնելու համար:

Ավելի ուշ, նա կրկին տարօրինակ վարքագիծ է դրսևորել՝ սկսել է վախենալ միայնակ տանից դուրս գալուց, իսկ մի օր գիշերն էլ արթնացել է՝ վստահ լինելով, որ մայրը մահացել է: Նա կրկին հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ախտորոշվել է էնցեֆալիտ հիվանդությամբ, որի դեպքում մարմնի իմունային համակարգը վնասում է առողջ գլխուղեղի բջիջներին: Հիվանդանոցում գտնվելու ընթացքում սիրելին լքել է Մուրին, իսկ աղջկան շարունակել են զգայապատրանքներն ու ցնորքը տանջել: Գլխուղեղի աշխատանքը վերականգնելու համար նշանակված դեղահաբերի ընդունումից հետո Մուրը գիրացել է 40կգ-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: