Հայերեն   English   Русский  

Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգան հինգ մարզիկներ


  
դիտումներ: 117

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 17 – 28 –ը անցկացվելիք դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից պետք է հանդես գան հինգ մարզիկներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Նրանցից երեքի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի:

Աշխարհի աջաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները / սպրինտ / պետք է անցնեն 1000 – 1400 մետր / առայժմ պարզ չէ տեղանքի երկարության չափը /:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: