Հայերեն   English   Русский  

ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար.Հարութ Քբեյան Բերբերյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 587

Այսօր առավոտյան իրականությանը չհամապատասխանող, ենթադրությունների վրա հիմնված երկու հրապարակում կարդացի տպագիր մամուլում։

Առաջինը վերաբերում էր փոխարժեքի գնին և նրան, որ ՀՀ Կենտրոնական բանկն այն «պահում» է ռեպրեսիվ մեթոդներով։ Լրատվամիջոցի՝ ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրներին» և լրատվամիջոցի աշխատակիցներին ի գիտութուն հայտնում եմ, որ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից, և մոտ «կանգնած աղբյուրներին» վստահելու փոխարեն կարող են չզլանալ և ուսումնասիրել կայքում առկա տեղեկատվությունը ինտերվենցիաների մասին։

Երկրորդ հրապարակումը վերաբերում էր ՀՀ ԿԲ կողմից թողարկված և 2018 թվականից դրամաշրջանառության մեջ մտած երրորդ սերնդի թղթադրամներին։ Զավեշտալին վերլուծությունն էր առ այն, որ իր պատմության ընթացքում թողարկվել են մի քանի սերնդի թղթադրամներ, ինչը «վկայում» է տնտեսական անկայունության մասին։ /սմայլիկի տեղը/
Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք լրատվամիջոցներին․ ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար, կամ գոնե վերլուծել, թե ինչ ուղերձ և սպասումներ է տալու իրենց հրապարակումը հանրությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: