Հայերեն   English   Русский  

​Մանկական ուռուցքաբանները «Մեգերյան կարպետ»-ում


  
դիտումներ: 314

Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, որոնք մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, երեկ այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն: Այս մասին «Անկախին» հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) լրատվական ծառայությունից:

Այցի ընթացքում կազմակերպվել է շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացել են հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղել դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխմանը: Այս ամենը հիացրել ու զարմացրել է հյուրերին:

Հյուրերին ողջունել են «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին են խոսել Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները:

Երևանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որը կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: