Հայերեն   English   Русский  

​Նարգիլեների ազդեցությունը առողջության վրա


Արսեն Թորոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 844

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար:

Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը:1,2

Բացի ծխախոտից և ծխից հասցված վնասներից, նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ այն սովորաբար ծխում են խմբերով, երբ նույն ծխափողը փոխանցվում է մեկ անձից մյուսին:

Ինչպես ցույց է տաիս վիճակագրությունը, ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների և ուսանողների կողմից նարգիլեի օգտագործումը:

Նարգիլեի ծխի՝ առողջության վրա այլ կողմնակի ազդեցությունները

Ծխախոտը այրելու համար օգտագործվող փայտածուխը կարող է բարձրացնել առողջական ռիսկերը` արտադրելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ, մետաղներ և քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր:1,4 Նույնիսկ ջրի միջով անցնելուց հետո նարգիլեի ծուխը պահպանում է թունավոր նյութերի բարձր մակարդակը:4

Նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ, խցանված զարկերակների և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ: Նարգիլեի մեջ օգտագործվող ծխախոտի հյութերը նույնպես վտանգավոր են: Դրանք գրգռում են բերանի լորձաթաղանթը և մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղ զարգացնելու ռիսկը:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ամեն օր նարգիլե ծխող կանանց երեխաները ծնվելուց ունեցել են առնվազն 100 գրամով փոքր կշիռ, քան չծխող կանանց երեխաները: Բացի այդ, ապացուցվել է, որ նարգիլե ծխողների երեխաները ունեն շնչառական հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկ:

Նարգիլե և սիգարետներ

Թեև շատերը կարծում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար է, այն կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը:Նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում:13

Քանի որ նարգիլեի ծխին միանում է նաև այրվող փայտածուխի ծուխը, նարգիլե ծխելուց կլանվում է ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Նարգիլե ծխելու տիպիկսեանսի ընթացքում կլանվում է մինչև 90 000 միլիլիտր, իսկ սիգարետ ծխելու ընթացքում՝ 500-600 միլիլիտր ծուխ:[13] Այսպիսով, նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն:[14]

Նարգիլե և երկրորդային ծուխ

Սիգարետի այրումից անջատված ծխի պես չծխողների համար վնասակար է նաև նարգիլեի երկրորդային ծուխը: Ավելին, այն պարունակում է ոչ միայն ծխախոտի, այլև ջերմության աղբյուրի (օրինակ՝ փայտածուխի) արտազատած ծուխը:

Ծխախոտ չպարունակող նարգիլե արտադրանք

Շուկայում առկա ծխախոտ չպարունակող նարգիլեները նույնպես արտադրում են թունավոր նյութեր, որոնք զգալի բարձրացնում են ծխելու հետ կապված տարբեր տեսակի քաղցկեղներ, սիրտանոթային և թոքերի հիվանդություններ ունենալու ռիսկերը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: