Հայերեն   English   Русский  

Քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել նախկին ոստիկանապետի պարգևատրած զենքից


  
դիտումներ: 236

Փետրվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, որը վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ.Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ.Թադևոսյանին տվել է ՀՀ ոստիկանության նախին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: