Հայերեն   English   Русский  

Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ


  
դիտումներ: 242

Փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը:

Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին:

ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: