Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը


  
դիտումներ: 208

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին նստաշրջանի նիստում այսօր քննարկում է Կառավարության ծրագիրը:

Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ բուն ծրագրին անցնելը, վարչապետը նախ պատգամավորներին շնորհավորեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցող խորհրդարանական «աննախադեպ» ընտրությունների կապակցությամբ:

«Մենք ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն: Կարող ենք արձանագրել, որ նախորդ տարի դեկտեմբերին ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա չի նշանակում, որ Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է և հետագա կատարելագործման և լրջագույն բարեփոխումների կարիք չունի. «Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից» :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: