Հայերեն   English   Русский  

Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան


  
դիտումներ: 395

Շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:

Նրա խոսքով՝ ծրագրում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում:

Դիտարկմանը՝ կա արդեն որոշում, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ծրագրին, Ծառուկյանն ասաց.

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», - ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է, իսկ ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն:։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում...մերը պետք ավելի լավ լինի», - ասաց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: