Հայերեն   English   Русский  

Ոչ մեկ չի ուզում հարկ վերցնեն, բայց բոլորը ուզում են թոշակները բարձրանան. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 132

Բոլորը պատրաստ են տնտեսական հեղափոխություն անել՝ միայն թե կողքից հետևելով:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:

Նա դեմ է այն կարծիքին, որ առանձին մասնագիտական խմբի, օրինակ՝ երգիչներ, փաստաբաններ և այլն, հարկային դաշտ չպետք է բերել։

«Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք է հարկ վճարես, մեկը հայտնի երգիչ է, մեկը հայտնի փաստաբան է, մյուսը հայտնի մտավորական է, մյուսն ընդհանրապես հայտնի երիտասարդ է: Ում մոտենում ես, ասում ես՝ դու պիտի հարկ վճարես, ասում է՝ ո՞նց ես պիտի հարկ վճարեմ, բայց չէ՞ որ ես հայտնի եմ: Ո՞նց երգչներից կարելի է հարկ վերցնել, ո՞նց փաստաբաններից հարկ եք ուզում վերցնել, այս ինչ խայտառակություն է:

Ոչ մեկ չի ուզում հարկ վերցնեն, բայց բոլորը ուզում են թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավ լինեն, բայց ոչ մեկ հարկ չվճարի»,- նշեց Փաշինյանը։

Պատասխանելով պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին՝ ինչպես է տեսնում փաստաբանական համայնքի զարգացումը, Փաշինյանը նշեց. «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ կա հսկայական ստվեր։ Եկեք մտնենք «դատալեքս» և կտեսնենք փաստաբանի, որը 100 հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, էդ 100 գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե չի տվել։ Մենք ունենք խնդիր՝ չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: