Հայերեն   English   Русский  

«Չեն լուծվել շատ պարզ պատճառով, որովհետև մեր պաշտոնական պետական եկամուտները չեն բավարարում, որ մինիմալ ծախսերը հոգանք.Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 368

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հետաքրքրում էր վթարային շենքերում բնակչության անվտանգության հարցը։

«Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել», - հարցը տալիս ասաց Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորի այս դիտարկմանը վարչապետն արձագանքեց ժպտալով. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»։

Այս հաճոյախոսությանը հետևեց նիստերի դահլիճում պատգամավորների ծիծաղը։

Այդուհանդերձ, պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը շարունակեց ներկայացնել խնդիրը. «Հեղափոխական մեր իշխանությունը արդյոք հեղափոխական քաղաքականություն վարելու է ՀՀ-ում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու հետ կապված։ Կոնկրետ Սիսիանում ունենք մեկ շենք, որը 4-րդ կարգի վթարային է, որտեղ բնակիչները ամենօրյա վտանգի մեջ են ապրում»։

Վարչապետը պարզաբանեց, թե մինչև հիմա ինչու չեն լուծվել վթարային շենքերի խնդիրները. «Չեն լուծվել շատ պարզ պատճառով, որովհետև մեր պաշտոնական պետական եկամուտները չեն բավարարում, որ մինիմալ ծախսերը հոգանք և լուծենք նաև կապիտալ խնդիրներ։ Հիմա ձեզ պատասխանեմ այլ տեսնակյունից՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո Սիսիանում քանի՞ խանութ է լինելու, որ ՀԴՄ չի խփելու։ Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ խփեն և բոլոր քաղաքացիները ՀԴՄ պահանջեն, մենք շատ արագ այդ խնդիրը կլուծենք, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»։

Մանրամասն՝ տեսանյութում։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: