Հայերեն   English   Русский  

Լավրովը` Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին


  
դիտումներ: 178

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կորցրել է ամոթը» Վենեսուելայի նկատմամբ իր գործողություններում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Վենեսուելայի ընդդիմությունը մերժել է Մեքսիկայի և Ուրուգվայի նախաձեռնությունը, որոնք հանդես են եկել հնարավոր բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ազգային երկխոսության պայմանների ստեղծման օգտին:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նման երկխոսությանն անմիջապես մասնակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ընդդիմությունը մերժել է այդ առաջարկը, ըստ երևույթին այն պատճառով, որ ղեկավարվում էին ամերիկացի ներկայացուցիչների կողմից, որոնք Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու մասին իրենց արտահայտություններում կորցրել են ամոթը», - հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ բանաձևի նախագիծը, որը Միացյալ Նահանգները ներկայացրել է Անվտանգության խորհրդին, «նպատակ է հետապնդում մարդասիրական օգնության անվան տակ ապակայունացնել իրավիճակը Վենեսուելայում, բացի այդ դա նաև պատրվակ է ուղղակի ռազմական միջամտության համար»:

Լավրովի խոսքերով` Անվտանգության խորհուրդը երբեք նման որոշում չի ընդունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: