Հայերեն   English   Русский  

Մակրոնը կառավարության «լայնածավալ վերակազմավորման» է նախապատրաստվում. Figaro


  
դիտումներ: 163

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում կառավարության «լայնածավալ վերակազմակերպում» իրականացնել: Այդ մասին հայտնում է Le Figaro թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով` Մակրոնը մտադիր է առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում փոփոխություններ կատարել կառավարությունում: Նշվում է, որ վերակազմակերպումը կանդրադառնա Ելիսյան պալատի բոլոր պաշտոնատար անձանց վրա:

Մակրոնի ծրագրերի մասին լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մակրոնը մտադիր է «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչներին հանրաքվեի միջոցով հանգստացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: