Հայերեն   English   Русский  

Ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենների խորհուրդը


  
դիտումներ: 398

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը,

որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:

Անկախին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին ,որ խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը և նպաստելու են բժշկական կենտրոնի զարգացմանը:

Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: