Հայերեն   English   Русский  

Թուրքիան ամուսնությունների թվով գերազանցում է Եվրամիության 26 երկրի


  
դիտումներ: 131

Թուրքիայում ավելի հաճախ են ամուսնանում, քան Եվրամիության անդամ մի շարք երկրներում։ Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) սիրահարների տոնի՝ փետրվարի 14-ի առթիվ հրապարակել է 2017թ․ դրությամբ տարբեր երկրներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը։

Այս մասին հայտնում է .ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ ԵՄ անդամ երկրներում յուրաքանչյուր 1000 անձին բաժին ընկնող ամուսնությունների միջինացված ցուցանիշը 4․3 է։ Ամուսնությունների մակարդակը հատկապես բարձր է Լիտվայում (7․3/1000), Ռումինիայում (6․8/1000), Կիպրոսի հունական հատվածում և Լատվիայում։

ԵՄ անդամ երկրներից ամուսնությունների մակարդակը հատկապես ցածր է Սլովենիայում (3․1/1000), Իտալիայում (3․2/1000) և Լյուքսեմբուրգում։

Գերմանիայում յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին ընկնող ամուսնությունների միջին ցուցանիշը 5 է, Անգլիայում՝ 4․4, Հոլանդիայում՝ 3․8։ Թուրքիայում այս ցուցանիշը 7․1 է, այս ցուցանիշով Թուրքիան գերազանցել է ԵՄ անդամ 26 երկրների։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: