Հայերեն   English   Русский  

​Մոնտենեգրոյի նախագահը մտադիր չէ հրաժարական տալ կոռուպցիայի մեղադրանքների պատճառով


Ձեռնարկատեր Դուշկո Կնեժևիչը մեղադրել է երկրի նախագահին կոռուպցիայի մեջ և սկսել է ապացույցներ հրապարակել


  
դիտումներ: 124

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) նախագահ Միլո Ջուկանովիչը մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած իր հասցեին կոռուպցիայի մեղադրանքներին: Այսպիսի հայտարարությամբ պետության ղեկավարը հանդես է եկել այս գիշեր TV Prva ալիքի եթերում:

Այս մասին տեղեկացնում ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես մտադիր չեմ հրաժարական տալ: Ոչ այն պատճառով, որ սիրում եմ իշխանությունը, այլ որովհետև կարծում եմ, որ սա շարունակությունն է այն արժեքների համար պայքարի, հանուն որոնց կռիվ ենք տվել վերջին 20 տարիներին»,- հայտարարել է Ջուկանովիչը:

Մինչ այդ Մոնտենեգրոյի խոշոր ձեռնարկատերերից մեկին՝ Դուշկո Կնեժևիչին, որ Atlas Group ընկերության տերն է, կոռուպցիայի մեղադրանք էր առաջադրվել և հետախուզում էր հայտարարվել: Ի պատասխան Կնեժևիչը, որ 90-ականների սկզբից ի վեր Ջուկանովիչի մեձավոր շրջապատում է եղել, մեղադրեց երկրի նախագահին կոռուպցիայի մեջ և սկսեց Ջուկանովիչի ձեռքով միջոցների անօրինական օգտագործման ապացույցներ հրապարակել:

Մոնտենեգրոյի ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատը» կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ խորհրդարանում Ջուկանովիչի իմպիչմենտի առաջարկություն արեց, որն առայժմ անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրություններ չի հավաքել:

Միլո Ջուկանովիչը հինգ անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (1991-1998, 2003-2006, 2008-2010, 2012-2016), իսկ երկրի նախագահ է եղել 1998-2002 թթ.: 2018 թ. ապրիլին նա կրկին նախագահ ընտրվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: