Հայերեն   English   Русский  

Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքին


  
դիտումներ: 197

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին, որրը «հետևանքներով» էր սպառնացել բոլոր այն երկրներին, որոնք «կխոչընդոտեն Վենեսուելայում ժողովրդավարությանը» : Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Նա մեջբերել է լրատվամիջոցներից մեկի հոդվածի վերնագիրը. «Բոլթոնը հետևանքներով է սպառնում բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն Վենեսուելայի ժողովրդավարական ինստիտուտներին:

«Սեփական նոթատետրին ու գրչին, ի՞նչ է», - մեկնաբանել է Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ նրանք, ովքեր չեն ճանաչում իրեն նախագահ հռչակած Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին, «լուրջ հետեւանքների կբախվեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: