Հայերեն   English   Русский  

​Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են հայտարարվել


  
դիտումներ: 116

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 2019 թ. պետբյուջեի նախագիծը մերժվելու պատճառով հայտարարել է ապրիլի 28-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նրա խոսքով՝ ինքը խորհրդարանի արձակումը գերադասել է խնդրի լուծման երկրորդ տարբերակից՝ նախորդ՝ Ժողովրդական կուսակցության նախարարների կաբինետի բյուջեի ընդունումից:

Այդպիսով ընտրությունները տեղի կունենան ընդունված ժամկետից մի տարի շուտ և սոցիալիստների իշխանության գալուց ութուկես ամիս անց:

Անցած շաբաթ բյուջեի նախագիծը մերժեցին կատալոնյան կուսակցությունները, որոնք որպես պայման դրեցին «ինքնորոշման իրավունքի» հակասահմանադրական պահանջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: