Հայերեն   English   Русский  

Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին


  
դիտումներ: 372

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

ԱԺ նախագահի և անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի միջև անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: