Հայերեն   English   Русский  

Կարո Փայլանն աջակցել է հացադուլ անող քուրդ պատգամավորին


  
դիտումներ: 221

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել 100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։

«Լեյլա Գյուվենը 100 օր է հացադուլ է անում՝ անօրինական մեկուսացումը վերացնելու համար։ Նա միայն պահանջում է, որ օրենքները կիրառվեն։ Ընդամենը դա։ Թող օրենքները կիրառվեն։ Կեցցես Լեյլա»,- գրել է հայ պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: