Հայերեն   English   Русский  

​Կալիֆոռնիայում ավելի քան 15 մարդ մնացել է ճոպանուղու խցում


Ուժեղ քամին գործի է դրել ավտոմատ անջատիչը, ինչի հետևանքով մարդկանցով լի խցերն անշարժացել են


  
դիտումներ: 91

Կալիֆոռնիայում՝ Սան Դիեգոյի SeaWorld զբոսայգում, առնվազն 16 մարդ մնացել է փակված ճոպանուղում: Այդ մասին հայտնում է Սան Դիեգոյի NBC հեռուստակայանը՝ հղում անելով ոստիկանությանը:

«Մենք կապի մեջ ենք հյուրերի հետ… Նրանք անվտանգ վիճակում են և սպասում են տարհանմանը»,- ասվում է զբոսայգու ներկայացուցիչների հայտարարությունում:

Ոստիկանությունում ասել են, որ փրկարարները մարդկանց պարաններով կիջեցնեն նավակների վրա: Ճոպանուղու ուղևորների մեջ նաև փոքրիկ երեխա կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: