Հայերեն   English   Русский  

​Մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը


  
դիտումներ: 117

Կոլումբիայի համալսարանը հայտարարել է, որ Նյու Յորքում մահացել է երկրաբան և կլիմայագետ Ուոլլես Բրոքերը, որը «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակն է:

Ինչպես տեղեկացել է ՏԱՍՍ գործակալությունը, Բրոքերը մահացել է հիվանդանոցում 88 տարեկան հասակում:

Բրոքերն ավելի քան 500 հոդվածների և 14 գրքերի հեղինակ էր: Նա առաջինն է օգտագործել «գլոբալ տաքացում» հասկացությունը 1975 թ. գրած իր հոդվածում, բայց հետագայում ինքն էլ քննադատել է այդ տերմինը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել, որ իր երկիր վերադառնա «հին բարի գլոբալ տաքացումը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: