Հայերեն   English   Русский  

​Արդարացված սպասումներ.Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հերթական հաշվետու համերգը


  
դիտումներ: 379

«Պարը ինձ համար հոգու և մարմնի այն յուրօրինակ երկխոսությունն է, որի արդյունքում ծնվում են հրաշագեղ բեմական կերպարներ:

.Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա

Մեր մուսան այն հարյուրավոր սաներն են, որոնք ապահովում են դրական էներգիա, շնորհակալ ենք այդ սաների համար:». Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան:

Փետրվարի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պարի ակադեմիայի սաները կերտեցին շատ գեղեցիկ ու յուրօրինակ բեմական կերպարներ: Թվով 27-րդ հաշվետու համերգն էր 13-ամյա գործունեության ընթացքում: Հանդիսատեսը դահիլճում անհամբերությամբ սպասում էր ելույթներին: Կուլիսներում երեխաները պատրաստվում էին: Ամենաշատն աղմկում էին փոքրիկները, որոնց տարիքը սկսվում էր 3 տարեկանից: Մեծերը փորձում էին թաքցնել իրենց հուզմունքը: Այն միանգամից անհետանում էր, երբ հայտնվում էին բեմին, դա զգացվում էր նրանց պարի շարժումների հստակությունից:

Շալախոյից մինչև իսպանական կրքեր, հայկական պոպուրիից ու սուսերով պարից մինչև սահուն ու նրբագեղ վալս, հաշվետու համերգին թվով 5 մասնաճյուղերի սաների ելույթները արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ելույթների մեծ մասը պատմություն ուներ: Ամենատպավորիչ ելույթներից մեկը «Հայաստան» խորեոգրաֆիկ պատկերն էր, որը պարում էին Հայստանյան բոլոր մասնաճյուղերի սաները:

.Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա

«Համերգին եմ վայելում այն չարչարանքը, ինչը որ անցել ենք միասին: Համերգի օրը լիաժեք նայում եմ ու հասկանում՝ քրտնաջան պարապմունքները անարդյունք չեն եղել: Այն, ինչ ներդրել եմ երեխաների համար,ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն,իհարկե՛, հանդիսատեսինն է, իրենց ծափերով: Փոքրիկների հետ աշխատելը շատ հաճելի է և միևնույն ժամանակ շատ դժվար, բայց երբ դառնում է հաճելի, էլ դժվար չէ: Մեծերի հետ փոխվում են թե՛ պահանջները, թե՛ավելի պրոֆեսիոնալ են դառնում մոտեցումները». մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Հայրապետյանը` Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գլխավոր բալետմաստերը:

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայիմիայն երևանյան մասնաճյուղն է, որն ունի 6 տարվա պատմություն, մյուսներն ունեն մեկ, իսկ մեկ-երկուսը մեկ տարվանից էլ քիչ պատմություն: Իշխան Գասպարյանը նշեց, որ իրական արդյունքի կարելի է սպասել որոշակի պարային ճանապարհ անցնելուց հետո միայն: Դրա համար 3-4 տարի է պահանջվում: «Գիտե՞ք՝ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ. շատ կարևոր է, որ նրանք վաղ հասակում զգան հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և մի միայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ նրանցից ոմանք կունենան հրաշալի արվեստագիտական-պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով»:

.Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա

Մեծերի սինխրոն շարժումները, փոքրիկների ամենահետաքրքիր ու ստեղծարար գործողությունները երեկոն դարձրին ավելի գեղեցիկ: Այս ամենը լրացնում էին երաժշտական ընդմիջումները: 14 դհոլ մի բեմում. հայկական էր, Նարեկ Բավեյանը հատուկ հյուր էր, ում հետ նույնպես կարողացանք խոսել: «Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մասին վաղուց գիտեմ, բայց առիթ չէր ընձեռնվել համագործակցելու: Իշխանի զանգը ստանալուց հետո մեծ սիրով համաձայնեցի: Մեծերը շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ են պարում, իսկ փոքրերն իրենց առաջին քայլերն են անում»:

Ծնողները, որոնք սկզբում անհանգիստ էին երեխաների ելույթների համար, ավարտին արդեն վստահ էին ու հանգիստ, որ իրենց երեխաները պորֆեսիոնալ թիմի ձեռքերում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: