Հայերեն   English   Русский  

Թրամփը չի բացառել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը


  
դիտումներ: 152

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը պատմել է ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների չեղարկման հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն։

«Կցանկանայի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հնարավորություն ունենալ», - ասել է Թրամփը` հավելելով, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք է առաջինը քայլ անեն:

Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը չի բացառել երրորդ ԱՄՆ– ԿԺԴՀ գագաթնաժողովի անցկացումը:

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել», - Bloomberg գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր երկրորդ գագաթնաժողովը կկայանա փետրվարի 27-28-ը Վիետնամի մայրաքաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: