Հայերեն   English   Русский  

Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու մտադրությունը


  
դիտումներ: 743

«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան երկիր է և որոշում է, թե ինչ ամսաթվի, տարեթվի կամ հիշատակման արարողություն պետք է կազմակերպի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այսպես մեկնաբանեց Թուրքիայի որոշումը Դարդանելի ճակատամարտի տարեդարձի միջոցառումներ կատարել ապրիլի 24-ին:

Ինչ վերաբերում է 102 երկրների ղեկավարներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերին, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշելու գնալ այդ միջոցառմանը, թե` ոչ:

«Մի բան հստակ է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսւա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում: Նա այդ մտադրությունը վերահաստատել է հունվարին», - ասաց դեսպանը

Նա հավելեց, որ այս պահի դրւթյամբ հայտնի չէ, արդյոք Ֆրանսիան ներկայացուցիչ կունենա Թուրքիայում Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունների ժամանակ:

Դեսպանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ թեմայի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: