Հայերեն   English   Русский  

Թրյուդոն հրաժարվել է հրաժարական տալ


  
դիտումներ: 392

Global News հեռուստաալիքի փոխանցմամբ` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ երկրի նախկին գլխավոր դատախազ Ջոդի Ուիլսոն-Ռեյբոուլդի վրա իր գրասենյակի կողմից ենթադրյալ ճնշման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով` Կանադայի ընդդիմությունը կոչ է արել Թրյուդոյին հրաժարական տալ իր գրասենյակի շուրջ ծագած սկանդալից հետո:

Ինչպես նշվել է, փետրվարի 27-ին Վիլսոն Ռեյբոուլդը հայտարարել էր SNC Lavalin ընկերության խարդախության գործով Թրյուդոյի գրասենյակի կողմից ճնշման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում Թրյուդոյի շուրջ քաղաքական սկանդալ է բորբոքվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: