Հայերեն   English   Русский  

Ճշմարիտյանը` տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Կառավարության քայլերի մասին


  
դիտումներ: 750

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչ քայլեր է նախատեսում բյուջետային տարվա և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Շահգելդյանը նշեց, որ միջազգային մի շարք կազմակերպություններ Հայաստանի համար այս տարում 0 տոկոս աճ են կանխատեսել, ինչպես նաև ըստ կանխատեսումների նվազելու են Ռուսաստանից սպասվող տրանսֆերտները: Եվ թեման Շահգելդյանին այս համատեքստում է հետաքրքրում:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների`2014-ին տնտեսական ակտիվությունը կազմել է 3.9 տոկոս: Նա նշեց, որ կառավարությունն էլ նման անհանգստություններ ունեցել է և բազմաթիվ միջոցառումներ են մշակվել, որոնք մի քանի րոպեում ներկայացնել հնարավոր չէ:

Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ և փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը շաբաթական երեք անգամ հավաքվում է`ապահովելու երկրում ֆինանսական կայունության ապահովման և տնտեսության վիճակի ճիշտ գնահատման համադրված մոտեցումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: