Հայերեն   English   Русский  

​Իսպանիայում միջազգային կիբեռհանցագործ խումբ են բռնել


  
դիտումներ: 308

Իսպանիայի ոստիկանությունը վերացրել է կիբեռհանցագործների միջազգային խումբ, որի գործունեության հասցրած վնասը կազմում է մոտ միլիոն եվրո:

«Ոստիկնության աշխատակիցները Եվրոպոլի և ԱՄՆ գաղտնի ծառայության հետ համատեղ վերացրել է կիբեռհանցագործների միջազգային խմբավորում, որը մոտ մեկ միլիոն եվրո է հափշտակել: Դրա զոհն են դարձել Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի բնակիչները»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Ըստ ոստիկանության տեղեկության՝ Մադրիդի արվարձանում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է վեց մարդ ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության, հանցավոր կազմակերպության անդամակցության և փողերի լվացման կասկածանքով:

Նշվում է, որ հետաքննությունը տևել է 14 ամիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: