Հայերեն   English   Русский  

​Տևական հեռուստադիտումը նպաստում է թուլամտությանը


50-ից բարձր տարիքի մարդկանց չի կարելի երկար ժամանակ հեռուստացույց դիտել, որը բթացնում է ուղեղի կոգնիտիվ ունակությունները


  
դիտումներ: 181

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Scientific Reports ամսագիրը: Վեց տարի գիտնականները դիտարկել են 50-ից բարձր տարիքի այն մարդկանց, որոնք շատ ժամանակ են անցկացնում հեռուստատեսային հաղորդումներ դիտելու համար:

Ուսումնասիրությունը սկսվելիս 3600 մասնակիցներից և ոչ մեկի մոտ չեն նկատվել թուլամտություն (դեմենցիա) և հիշողության ու գիտակցական ունակությունների հետ կապված խնդիրներ: Նրանք պարբերաբար վերբալ և սեմանտիկ թեստեր են անցել:

Բայց բացահայտվել է, որ օրական երեքուկես ժամ հեռուստադիտումից հետո տարեց մարդկանց լեզվական հիշողությունն ակնհայտորեն վատանում է: Այսինքն՝ նրանց համար դժվարանում է խոսակցության ժամանակ արագ հիշել և ընտրել անհրաժեշտ բառերն ու արտահայտությունները, կորչում է այսպես կոչված սեմանտիկ արագությունը:

Ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, հեռուստացույցն անմիջականորեն ազդում է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Արագ փոփոխվող տեսաշարքը խանգարում է ուշադրության խտացմանը, բթանում է էկրանին տեղի ունեցողի քննական ընկալումը: Ուղեղը, պատկերավոր ասած, կորցնում է զգոնությունը:

Հետազոտության ղեկավար Էնդրյու Սթեփթոն հեռուստատեսությունն անվանում է ուղեղի խթանման առավել պասիվ միջոց ի տարբերություն համակարգչային խաղերի և համացանցի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: