Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում 30-ից ավելի չվերթներ հետաձգվել և չեղյալ են հայտարարվել


  
դիտումներ: 351

«Яндекс.Расписание» ծառայության տվյալներով` Մոսկվայի օդանավակայանում 30-ից ավելի թռիչքներ հետաձգվել և չեղյալ են հայտարարվել ձյան առատ տեղումների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

Վնուկովո օդանավակայանում 10 թռիչք է հետաձգվել, երկուսը` չեղյալ հայտարարվել:

Դոմոդեդովոյում վեց թռիչքներ հետաձգվել են, 12-ը` չեղյալ հայտարարվել:

Շերեմետևոյում երեք չվերթ է հետաձգվել:

Ժուկովսկու օդանավակայանում թռիչքների իրականացման փոփոխություններ չեն եղել:

Ավելի վաղ Մոսկվայում վարորդներին խորհուրդ էր տրվել կանխատեսված եղանակի պատճառով ավտոմեքենաները չկայանել ծառերի և լայնածավալ շինությունների կողքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: