Հայերեն   English   Русский  

Ձեր կողմից կազմակերպածը կլասիկ դավաճանություն է. «Իմ քայլի» պատգամավորը՝ Ղուշչյանին


ֆբ գրառում


  
դիտումներ: 608

Ռուբեն Հախվերդյանին ներկայացնելը համարում եմ անիմաստ, որովհետև բոլորս գիտենք, նա ով է եղել և ով է հիմա,

բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց և օժանդակեց ազգադավ այդ «Միջոցառումը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա լսել է. «Զարմանում եմ Համլետ Ղուշչյան, գոնե գիտակցում եք Ձեր արարքները, հաշիվ տալիս եք դրանց համար, հասկանում եք, որ թշնամիների համար Ձեր սարքածից այս պահին հաճելի և ձեռնտու բան չկա։ Հայրենիքի դավաճանությունը հո միայն լրտեսություն անելով չէ։ Պարոն Ղուշչյան, թեև Ձեր կողմից կազմակերպածը քրեորեն դատապարտելի չէ, բայց հավատացեք, կլասիկ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»:

Հիշեցնենք՝ նախօրեին Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: