Հայերեն   English   Русский  

Թաղապետի թեկնածուն խոսել է Ստամբուլի պատմության մեջ հայերի ունեցած դերի մասին


  
դիտումներ: 130

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի թաղապետի թեկնածու առաջադրված Էրգյուն Թուրանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավարների հետ։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։

Հանդիպման ընթացքում Թուրանը խոսել է Ստամբուլի պատմության մեջ հայերի ունեցած դերի մասին:

«Մեր հայ հայրենակիցները Ստամբուլի հիմնական սյուներից են։ Հնարավոր է, որ եղել են խնդիրներ, սակայն դրանք ժամանակավոր բնույթ են կրել։ 1453-ից ի վեր (հենց այդ ժամանակ են սելջուկները գրավել Կ. Պոլիսը-խմբ.), հայ վարպետները շատ մեծ ներդրում են ունեցել քաղաքի շինարարության մեջ»,- ասել է Էրգյուն Թուրանը:

Հիմնադրամի ղեկավերների հետ հանդիպումից հետո Թուրանն այցելել է Ստամբուլի հայկական Նունյան վարժարան և խոստացել ընտրություններից հետո վարժարանում ներդնել գերժամանակակից էլեկտրոնային գրատախտակներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: