Հայերեն   English   Русский  

2018-ին ավելի քան 27 հազար հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել


  
դիտումներ: 6485

ՌԴ ՆԳՆ-ն հաշվարկել է վերջին հինգ տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներին։

Նախարարության տվյալներով՝ 2013-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է դարձել 135,8 հազար օտարերկրացի, 2018-ին այդ թիվը ավելացել է կրկնակի՝ 269,4 հազար մարդ, տեղեկացնում է RT-ն։

2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45,3 հազար), տաջիկները (35,7 հազար), հայերը (27,1 հազար) եւ ուզբեկները (21 հազար)։

ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների թիվն ավելացել է Ռուսաստանում քաղաքացիության ինստիտուտի արդիականացման եւ մարդկանց առանձին խմբի համար քաղաքացիություն ձեռք բերելու լրացուցիչ արտոնությունների ստեղծման արդյունքում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահը ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, որը, ինչպես ակնկալվում է, կպարզեցնի ՌԴ քաղաքացիություն ստանալը հայրենակիցների համար եւ նրանց հարմարավետ վերաբնակության պայմաններ կստեղծի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: