Հայերեն   English   Русский  

​Իսպանիայում ֆեմինիստների գործադուլ է սկսվել


Բողոքի ցույցը պաշտպանել են շատ քաղաքական կուսակցություններ և թագավորության կառավարության անդամներ


  
դիտումներ: 413

Ֆեմինիստների գործադուլը անցկացվում է այսօր ողջ Իսպանիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ցույցին միացել են հազարավոր կանայք՝ պահանջելով իրավահավասարություն և գենդերային բռնության դադարեցում:

Իսպանիայի երկաթուղային օպերատոր Renfe-ն գործադուլի պատճառով հայտարարել է ընդհանուր հաշվով 300 գնացքների չեղարկման մասին: Գործադուլը պաշտպանել են շատ քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև Իսպանիայի կառավարության անդամներ, որում 17 գերատեսչություններից 11-ը ղեկավարում են կանայք:

Գործադուլի շրջանակներում ֆեմինիստները գիշերն անցկացրել են մայրաքաղաքի գլխավոր՝ Պուերտա դել Սոլ հրապարակում՝ կազմակերպելով այսպես կոչված «կաթսաների երթ» (դատարկ կաթսաներին հարվածելով): Մոտ 200 մարդ, հիմնականում՝ կանայք, կանգախոսներ էին վանկարկում ի պաշտպանություն իրենց իրավունքների:

Թեպետ ցույցերը տեղի էին ունենում Իսպանիայի տարբեր քաղաքներում ամբողջ օրվա ընթացքում, հիմնական ցույցը տեղի է ունեում այժմ: Մադրիդի կենտրոնում այժմ մեկնարկում է երթը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ի պաշտպանություն ֆեմինիստական շարժման: Ցույցի գլխավոր կարգախոսն է «Եթե մենք կանգ առնենք, կանգ կառնի աշխարհը»:

Նման գործադուլ Իսպանիայում տեղի է ունենում երկրորդ անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: