Հայերեն   English   Русский  

Անցած տարում Արցախում թողարկվել է 125 մլրդ դրամ արժողությամբ արդյունաբերական արտադրանք


  
դիտումներ: 884

2018 թվականին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 125 մլրդ դրամ արժողությամբ արդյունաբերական արտադրանք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ իրացվել է 124.8 մլրդ դրամ արժողությամբ պատրաստի արտադրանք: 2017թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 129.3 տոկոս, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ` 134.7 %, մշակող արդյունաբերությունում` 129.4 %, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 112.9 % և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 90.8 %:

«Հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործումն անցած տարում կազմել է 55.4%, մշակող արդյունաբերությունը` 22.7%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը` 21.2% և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը՝ 0.7%: 2018թ. արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103.2 %, ընդ որում՝ աճ է արձանագրվել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության ոլորտներում, համապատասխանաբար` 8.6 և 1.9 %-երով»,- մանրամասնել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 28.4 %-ը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն ունի Մարտակերտի շրջանը` 58.4 %: Նախորդ տարվա համեմատ աճել է էլեկտրաէներգիայի, շինանյութերի հիմնական տեսակների, խտանյութի, կաթնամթերքի, խմիչքների արտադրության ծավալները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: